ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն այսօր Մարտի 1-ի գործի առնչությամբ հետաքրքիր կարծիք է հայտնել, միայն, թե դա արել է մի քիչ ոլոր-մոլոր ճանապարհով։
Օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում: Քաղաքականությունը շառ է, կարո՞ղ է հաղթելուն դա խանգարեց՝ հարցրի պատգամավորին։
Ընդդիմությունը կարող է բղավել, ոտքերը գետնին խփել, կծել, բողոքել, միևնույն է, ԱԺ-ի մեծամասնությունն իր անելիքը արել է, անում է և կանի. դա հին, խորհրդարանական ավանդույթ է։
Մարդու ամենամեծ թշնամին լեզուն է: Այս հայտնի ասացվածքն առավել կիրառական է իշխանական պատգամավորների դեպքում: Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական թիմը չնայած թվաքանակով գերազանցում է ընդդիմադիր երկու ուժերին միասին վերցրած, սակայն անգամ մեկ ընդդիմադիր ուժի քննադատությանը հակափաստարկներ չի կարողանում բերել: Սահմանափակվում են կամ «քուչի» մակարդակի խոսակցություններով, կամ անձնական վիրավորանքներով:
Դժվար է ասել, թե այսօրվա ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդհանրապես կրթության որակը բարելավու՞մ է, թե՞ եղած ծիլերը խոր թաղում, բայց միանշանակ է, որ նրա պաշտոնավարման այս ամիսներին դպրոցներում իսկական քաոս է։
Իշխանափոխությունից անմիջապես հետո որոշ վերլուծություններում նշվում էր, որ հետհեղափոխական շրջանում իշխանությունը կունենա, այսպես կոչված, քաղաքական կարանտինի ժամանակաշրջան՝ անձեռնմխելիության փուլ, ընդ որում ոչ միայն հասարակության, այլև քաղաքական դաշտի կողմից։ Իսկ կարանտինի շրջանի ավարտից հետո իշխանությունը կհայտնվի ամենասուր քննադատության թիրախում։
Կառավարության կառուցվածքի նախագիծը, որ ներկայացվել է Ազգային ժողով, չի բավարարում մեր օրենսդրության պահանջներին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ-ն հանդիպման առաջարկ է արել ԼՀԿ-ին, ԲՀԿ-ին ու «Իմ քայլ»-ին։
«Մենք մշտապես քննարկման մեջ ենք ԼՀԿ-ի հետ, պատրաստ ենք համագործակցել նաև մյուս ընդդիմադիր խմբակցության՝ ԲՀԿ-ի հետ», - ասաց նա։
Եթե Սահմանադրությունը այսօրվա կառավարության համար գերիշխող մոտեցում է, հարց է առաջանում՝ ինչպես է ստացվել, որ առնվազն հինգ նախարարության մասով թույլ է տրված Սահմանադրության կոպիտ խախտում՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...